Logo

Քելվին Ֆիլիպսը տեղափոխվեց «Վեսթ Հեմ»

13:40 / 26.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քելվին Ֆիլիպսը վարձավճարով տեղափոխվեց «Վեսթ Հեմ», հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Ֆիլիպսը քիչ խաղաժամանակ էր ստանում «Մանչեսթեր Սիթիում»: Նա մանչեսթերյան ակումբ էր տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը 49 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում անգլիացին «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 31 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ