«Դալասի» ամերիկացի խաղարկող Քայրի Իրվինգը հայտնել է, որն է ակումբի հետ պայմանագիր կնքելու պատճառը:
«Որոշումն ինձ հեշտ տրվեց: «Դալլասը» ֆավորիտ էր իմ ցուցակում: Ես փնտրում էի տարբերակներ, որոնց միջոցով կարող էի խաղալ լիգայի մյուս ուժեղ բասկետբոլիստների հետ, բայց իմ որոնումները հաջողության չպսակվեցին: Արդեն 31 տարեկան եմ: Ինձ պետք է մի վայր, որտեղ ինձ հարմարավետ կզգամ, մի թիմ, որտեղ ինձ գնահատում են ու միշտ ջերմորեն ողջունում»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Իրվինգը:
Հիշեցնենք, որ ամերիկացի բասկետբոլիստը 2023 թվականի սկզբում է տեղափոխվել «Դալաս»: