Իտալական «Միլանի» պաշտպան Քայլ Ուոքերը ենթարկվել է արմունկի վիրահատության, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ուոքերն առաջիկա շաբաթների ընթացքում վերականգնողական փուլ կանցնի։ Վիրահատությունը հաջող է անցել։ Այս մրցաշրջանում նա, հնարավոր է, այլևս դաշտ դուրս չգա։
Անգլիացի պաշտպանը ձմռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Միլան»։