Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ավագ Քայլ Ուոքերը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկացնի «Միլանում», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Մրցաշրջանի ավարտին Իտալիայի փոխչեմպիոնն անգլիացի 34-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն կունենա: Ուոքերը կխաղա «32» համարի մարզաշապիկով:
Ուոքերը, 2017 թվականից հանդես գալով «Մանչեսթեր Սիթիում», մասնակցել է 319 հանդիպման և նվաճել 17 տիտղոս:
Where do I have to sign? ✍😉#SempreMilan #DNACMilan pic.twitter.com/lX3If3XzGM
— AC Milan (@acmilan) January 24, 2025