Logo

Քայլ Ուոքերը տեղափոխվում է «Միլան»

18:47 / 22.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ավագ Քայլ Ուոքերը տեղափոխվում է «Միլան», տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 

Անգլիացի պաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա «Ռոսոներիի» կազմում, ինչից հետո իտալական գրանդը կարող է երկու տարվա պայմանագիր կնքել նրա հետ: 

Ուոքերը հինգշաբթի կմեկնի Միլան ու բուժզննում կանցնի նոր ակումբում: «Սիթիի» ավագը չի դիտարկել Եվրոպայից դուրս հանդես գալու տարբերակներ, քանի որ ցանկանում է պահել խաղամակարդակն ու շարունակել մրցելույթներն Անգլիայի հավաքականում: 

Ուոքերը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից: Նա «Քաղաքայինների» հետ 6 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, մեկ անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա