«Մանչեսթեր Սիթիի» ավագ Քայլ Ուոքերը մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն, հաղորդում է Daily Mail-ը։
34-ամյա անգլիացին հրաժեշտի երեկույթ է կազմակերպել Անգլիայում: «Միլանն» էլ արդեն պատրաստ է 2,5 տարվա պայմանագիր առաջարկել Ուոքերին:
«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչն առանցքային դեր է խաղացել բանակցություններում: Իտալական ակումբը հուսով է, որ համաձայնության կգա անգլիական գրանդի հետ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել էր, որ Ուոքերը մտադիր է հեռանալ թիմից: