Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը համաձայնել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը երկար մտորումներից հետո որոշել է ընդունել գերմանական ակումբի առաջարկը: Գերմանիայի չեմպիոնն արդեն տեղեկացվել է 33-ամյա անգլիացու որոշման մասին:
2022/23 մրցաշրջանում Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 38 հանդիպման, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Անգլիական ակումբի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: