Logo

Կատարի ներդրողները ցանկանում են ձեռք բերել «Տոտենհեմը»

18:49 / 13.02.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» սեփականատեր Դենիել Լևին ակումբը վաճառելու շահավետ առաջարկ է ստացել Կատարի ներդրողներից, հայտնում է The Guardian-ը:

Հնարավոր գնորդը կապ չունի պետական համարվող Qatar Sports Investment ընկերության հետ և ձգտում է ձեռք բերել անգլիական ակումբի բաժնետոմսերի զգալի մասը:

Այս պահին բաժնետոմսերի 86.1 տոկոսը պատկանում է ENIC Group-ին:

Ներդրումային ընկերությունը պատրաստ է նաև ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել Դենիել Լևիին:

«Տոտենհեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 27 միավոր և 14-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ