Logo

Քաթարցի բարձրացատկորդի ինքնատիպ նվաճումը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:57 / 19.07.2022• Աթլետիկա
Աթլետ Մուտազ Բարշիմ

Քաթարցի աթլետ Մուտազ Բարշիմը ոսկե մեդալ նվաճելով ԱՄՆ-ում ընթացող աշխարհի առաջնությունում՝ ինքնատիպ նվաճում է սահմանել, հայտնում է championat-ը։

31-ամյա Բարշիմը դարձել է բարձրացատկի տղամարդկանց աշխարհի եռակի չեմպիոն հռչակված առաջին մարզիկը։ Համաշխարհային ստուգատեսներում նա հաղթել է նաև 2017 և 2019 թվականներին։

Կանանցից նման նվաճման հեղինակ է ռուսաստանցի Մարիա Լասիցկենեն, որը բարձրացատկի աշխարհի չեմպիոնուհի է դարձել 2015, 2017 և 2019 թվականներին։

Ընթացիկ առաջնությունում Մուտազ Բարշիմը հաղթել է 2,37 մետր արդյունքով, որը 8 սանտիմետրով ցածր է դեռևս 1993 թվականին օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն կուբացի Խավյեր Սոտոմայորի սահմանած համաշխարհային ռեկորդից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ