Logo

Qatar Masters. Շանթ Սարգսյանը հաղթել է 5-րդ տուրում և կիսում է առաջին տեղը

15:58 / 09.12.2024Շախմատ
null

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող Qatar Masters միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով հաղթել է Արկադի Նայդիչին (Բուլղարիա) և 4,5 միավորով հնդիկ Մուրալի Կարտիկեյանի հետ կիսում է առաջին տեղը։ Հաջորդ պարտիայում Սարգսյանը և Նայդիչին մրցելու են միմյանց դեմ։

Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Դավիթ Պառավյանը 4 միավորով բաժանում է 3-8-րդ տեղերը։ Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը 3,5-ական միավոր ունեն և կիսում են 9-29-րդ տեղերը։

Մրցաշարն ավարտվելու է դեկտեմբերի 12-ին, մրցանակային հիմնադրամը 94250 դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա