Դոհայում ընթացող Qatar Masters միջազգային մրցաշարի 7-րդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի գրանցեց ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակի չորրորդ տեղը զբաղեցնող, հնդիկ Արջուն Էրգիյասիի (2801) հետ։
Սարգսյանը միավորների քանակը հասցրեց 6-ի և ռուս Անդրեյ Եսիպենկոյի հետ կիսում է առաջին տեղը։ Հայկ Մարտիրոսյանը 4 միավորով բաժանում է 21-43-րդ, Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը 3,5 միավորով` 44-69-րդ տեղերը։
Կատարի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարում կկայանա 9 տուր, մրցանակային հիմնադրամը 94250 դոլար է։