Ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանը Սինգապուրում ընթացող կարճ մրցատարածությունների աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթել է 200 մետր համալիր լողում։
22-ամյա Մարշանը գրանցել է 1։48,88 րոպե արդյունքը և սահմանել համաշխարհային ռեկորդ։ Նա գերազանցել է ամերիկացի Ռայան Լոխտեի 12 տարվա վաղեմության ռեկորդը։ Լոխտեն 2012 թ. նույն մրցաձևում մրցատարածությունն անցել էր 1:49,63 րոպեում։
🚨WOOOORLD RECORD🚨
— World Aquatics (@WorldAquatics) November 1, 2024
🇫🇷 Leon Marchand breaks Ryan Lochte WR from 2012 with an incredible swim in the 200m IM (25m) #SWC2024 #FASTLANE #UNITEDBYRACING pic.twitter.com/rKa9D4jdq3
🇫🇷Leon Marchand makes history in Singapore! #Swimming World Cup 2024
— World Aquatics (@WorldAquatics) November 1, 2024
IT’S A NEW WORLD RECORD
200 IM 👉⏱️1:48.88 pic.twitter.com/vtEGI4ci1K
Հիշեցնենք, որ Լեոն Մարշանը քառակի օլիմպիական չեմպիոն է։ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նա չորս ոսկե մեդալ է նվաճել։