Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իր նախկին թիմի հաղթանակը, տեղեկացնում է Le Parisien-ը:
«Չեմ հավատում աչքերիս: Դա ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն կողոպուտն էր»,- ասել է Կարագերը:
Հիշեցնենք, որ «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 28 հարված էր կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, իսկ «Լիվերպուլը»՝ 2, սակայն պարտվել էր 0-1 հաշվով: