
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ամբողջությամբ մաքրել է Instagram-ի իր էջը:
Նոյեմբերի 30-ի դրությամբ էջում ոչ մի գրառում, լուսանկար կամ պատմություն չկա: Հաշիվը դեռ ակտիվ է և չի ջնջվել կամ ապաակտիվացվել: Պրոֆիլի լուսանկարում կա սև շրջանակ, որը կարող է վերաբերել ինչպես Դոնդա ալբոմին, այնպես էլ Ուեսթի ընկերոջ՝ Վիրջիլ Աբլոյի մահվանը:
Անցած շաբաթա վերջին Ուեսթը հարթակում կիսվել է Գոհաբանության օրվա աղոթքով և ասել, որ երախտապարտ է իր ընտանիքին, երկրպագուներին և իրեն ատողներին: Նա խոսել է նաև Քիմ Քարդաշյանից իր ամուսնալուծության մասին՝ խոստովանելով, որ խմելու խնդիր ուներ, և որ Քիմը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու կողմնակից չէ:
Մինչ Քանյեի Instagram-ի էջի «մաքրումը», ընդամենը մի քանի հրապարակում է եղել, որոնցից մեկը բարեգործական համերգի մասին հայտարարությունն էր, որը սպասվում է դեկտեմբերի 9-ին: Միջոցառման հատուկ հյուրը կլինի ռեփեր Դրեյքը, ում հետ Ուեսթն ավելի քան տասը տարի հասարակական թշնամություն ուներ:
Ուեսթի Instagram-ի վերջին լուսանկարներից մեկը Դրեյքի հետ լուսանկարն էր՝ գրառման տակ խաղաղության խորհրդանիշ աղավնում էմոջիով: Որից հետո համատեղ տեսանյութ է հրապարակել Դրեյքը: Երկրպագուները դա ընդունել են որպես երկար սպասված «զինադադարի» նշան: