UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Պյոտր Յանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել և հայտնել, թե երբ է պատրաստվում անցկացնել հաջորդ մենամարտը:
«Ո՞վ է կարոտել ինձ։ Մայիսին կամ հունիսին պատրաստ կլինեմ հաջորդ մենամարտին»,- գրել է ռուս մարտիկը։
32-ամյա Յանն օկտագոնում անցկացրել է 23 մենամարտ, տարել 18 հաղթանակ, կրել 5 պարտություն։ Այժմ նա թեթևագույն քաշային կարգի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։


