UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Պյոտր Յանը Խամզաթ Չիմաևին չի համարում ռուսական չեմպիոն, հայտնում է Sport24-ը։
«Չիմաևը չի ներկայացնում Ռուսաստանը, և կարծում եմ` նրան չենք կարող համարել ռուսական չեմպիոն։ Տրամաբանական է, չէ՞։ Նա օկտագոն է դուրս գալիս այլ երկրի դրոշի ներքո»,- ասել է 32-ամյա մարտիկը։
UFC-ի միջին քաշային կարգի նորընծա չեմպիոն Չիմաևը, չնայած ունի Ռուսաստանի Դաշնության անձնագիր, ներկայացնում է ԱՄԷ-ն։
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


