Logo

«Փյունիկի» նախախաղային մարզումը Բելգրադում (ֆոտոշարք, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
01:24 / 03.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Բելգրադում վերջին մարզումն է անցկացրել սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղից առաջ:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման ֆոտոշարքն ու տեսանյութը:

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով  22:45-ին, Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում:

Պատասխան խաղը նախատեսված է օգոստոսի 9-ին (մեկնարկը՝ 21:00-ին) Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

Եղիշե Մելիքյան. «Ես ու թիմս ոչնչից չենք վախենում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ