Logo

«Փյունիկը» նոր ֆուտբոլիստ ունի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:17 / 21.08.2022• Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմը համալրել է ազատ գործակալի կարգավիճակում:
Կարիերայի ընթացքում Կարասյուկը խաղացել է ուկրաինական «Վոլինում», «Ստալում», «Վերեսում» և հունգարական «Քիշվարդայում»։ Ուկրաինացի ֆուտբոլիստի նախորդ թիմը Լվովի «Ռուխն» էր:

2007-2010-ին կիսապաշտպանը խաղացել է Ուկրաինայի Մ17 և Մ19 հավաքականներում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ