Logo

«Փյունիկը» մեկնեց Մոլդովա (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:49 / 23.08.2022• Հայկական ֆուտբոլ
Փյունիկ-2022

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Մոլդովա, որտեղ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում կմրցի Տիրասպոլի «Շերիֆի» հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
 
Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:

«Շերիֆ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին Քիշինևի «Զիմբրու» ստադիոնում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով  21:00-ին:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):

«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

Փյունիկ 1

Փյունիկ 2

Փյունիկ 3

Փյունիկ 4

Փյունիկ 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ