Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» մեկնել է Բրատիսլավա՝ մասնակցելու Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղին, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Սլովան» - «Փյունիկ» խաղը կկայանա հոկտեմբերի 27-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին շրջանի խաղում երևանյան ակումբը 2-0 հաշվով հաղթել է Բրատիսլավայի թիմին։
«Փյունիկի» ու «Սլովանի» հետ H խմբում ընդգրկված են նաև Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսն» ու շվեյցարական «Բազելը»: 5 տուրից հետո «Փյունիկը» 6 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Սլովանը» 5 միավորով 3-րդն է: Խմբի առաջատար «Բազելն» ունի 7 միավոր, իսկ «Ժալգիրիսը»՝ 4։
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Սլովանի» դեմ խաղի համար