Logo

Արթուր Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել Ռումինիայի հայ համայնքին

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:24 / 13.07.2022• Հայկական ֆուտբոլ
Արթուր Սողոմոնյան

«Փյունիկի» աջակցության խումբն այսօր այցելել է Ռումինիայի Արմենոպոլիս քաղաքում գործող Հայ Կաթոլիկ եկեղեցի։ Իրադարձության մասին սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

«Շատ շնորհակալ ենք հայ համայնքի ղեկավարությանը և Կլուժի տարածաշրջանի փոխնահանգապետ Վաքար Շտեֆանին (նրա երակներում հայկական արյուն է հոսում) ջերմ ընդունելության և Ռումինիայի հայ համայնքի պատմությանը ծանոթացնելու համար։

Հուսով եմ՝ այսօր հաջողությունը կուղեկցի մեզ, «Փյունիկը» կկարողանա ուրախացնել իր երկրպագուներին և անցնել Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ» - «Փյունիկ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 13-ին, մեկնարկը՝ 22:30-ին: Առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ