Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումից առաջ նախախաղային մարզում է անցկացրել Լիտվայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Ժալգիրիս» - «Փյունիկ» խաղը կկայանա հոկտեմբերի 13-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: H խումբը 6 միավորով գլխավորում է շվեյցարական «Բազելը», «Փյունիկը» նույնքան միավորով 2-րդն է: Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 4 միավորով 3-րդն է, «Ժալգիրիսը» 1 միավորով եզրափակում է աղյուսակը:
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Ժալգիրիսի» դեմ խաղի համար