Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մեկնարկային կազմը հայտնի է.
«Փյունիկ»․ Յուրչենկո, Դավիդյան, Ժունինյո, Անդրե Լուիս, Դաշյան, Հարությունյան, Օտուբանջո, Կովալենկո, Սամբրանո, Գայիչ, Նենադովիչ:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Դյուդելանժի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով:


