Logo

ՉԼ. «Փյունիկի» մեկնարկային կազմը «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:30 / 09.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է սերբական «Ցրվենա Զվեզդային»: Մեկնարկը՝ 21:00-ին:

Առաջին խաղում Սերբիայի չեմպիոնը հաղթել էր 5-0 հաշվով: 

Երևանյան ակումբի մեկնարկային կազմը հայտնի է. 

«Փյունիկ».  Ստանիսլավ Բուչնև, Հովհաննես Հարությունյան, Արթուր Ավագյան, Անտոն Բրատկով, Ժունինյո, Միխայիլ Կովալենկո, Եվգենի Կոչուկ, Արտակ Դաշյան, Ալեքսանդր Գոնսալես, Լուկա Յուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆ փուլում ուժերը կչափի «Մաքաբի Հաիֆա» (Իսրայել) - «Ապոլոն» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում «Մաքաբին» հաղթել է 4-0 հաշվով։

Պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողին: Առաջին խաղում չեխական ակումբն արտագնա հաղթանակ է տարել 2-1 հաշվով։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու շնորհիվ «Փյունիկն» առնվազն ապահովել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ