Logo

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» խաղը հետաձգվել է

15:46 / 01.08.2022• ՍՊՈՐՏ
null

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպումը հետաձգվել է, տեղեկացնում ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը։

Օգոստոսի 7-ին նախատեսված խաղի հետաձգման պատճառն է «Փյունիկի» մասնակցությունը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլին:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» օգոստոսի 1-ին մեկնել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանը։ 

Հայաստանի և Սերբիայի չեմպիոնների առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Պատասխան խաղը նախատեսված է օգոստոսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ նախորդ 2 փուլերում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3) և Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» (0-1, 4-1) արգելքը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու արդյունքում «Փյունիկն» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ 

Չեմպիոնների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղին

«Փյունիկը» մեկնել է Սերբիա (ֆոտոշարք)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ