Երևանի «Փյունիկը» նոր համալրում ունի: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնին է միացել ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է ուկրաինական «Գովերլայում», «Մետալիստ-2»-ում, «Կրեմինում», «Պոլյանայում», «Մինայում», «Մետալիստ-1925»-ում, «Վերեսում» և «Պերեմոգայում»։
Ռոբերտ Գեգեդոշի նախորդ թիմը լեհական «Գուռնիկ Պոլկովիցեն» էր: