Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» երկրպագուները բացատրել են, թե ինչու են ցուցադրական կերպով խախտել լռության րոպեն լատվիական «Ժալգիրիսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղի մեկնարկից առաջ:
Հիշեցնենք, որ թիմերը հարգել էին ֆուտբոլի Ինդոնեզիայի առաջնության «Արեմա» - «Պերսեբայա» հանդիպումից հետո զոհված երկրպագուների հիշատակը:
«Երկու օր առաջ կայացած «Փյունիկ» - «Ժալգիրիս» խաղի ժամանակ մեր ֆան ակումբը դեմոնստրատիվ խախտեց լռության րոպեն, որը նվիրված էր Ինդոնեզիայի զոհերի հիշատակին։ Ուզում ենք նշել, որ խորապես ցավում ենք 127 զոհերի համար: Մեր ակցիան ուղղված էր կոռումպացված ՈւԵՖԱ-ին ու նրա երկակի ստանդարտներին։ ՈւԵՖԱ-ն սեպտեմբերի 15-ին մերժել էր «Փյունիկի»՝ մեկ րոպե լռությամբ մեր զոհված զինծառայողների հիշատակը հարգելու հայտը»,- ասված է Հայաստանի չեմպիոնի «Սեկտոր 18» ֆան ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լիտվայի չեմպիոնի նկատմամբ: