Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ «Ժալգիրիսի» նկատմամբ (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:37 / 06.10.2022Հայկական ֆուտբոլ
Փյունիկ-Ժալգիրիս

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

H խմբի երրորդ տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսին» և առավելության հասավ 2-0 հաշվով:

«Փյունիկի» կազմում խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց բրազիլացի պաշտպան Ժունինյոն, իսկ երկրորդ գոլը 61-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

3 խաղից հետո «Փյունիկն» ունի 6 միավոր և հավասարվեց H խմբի առաջատար շվեյցարական «Բազելին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել և հոկտեմբերի 7-ին կընդունի Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին»: «Ժալգիրիսը» և «Սլովանն» ունեն 1-ական միավոր:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ տուրում Հայաստանի 15-ակի չեմպիոնը տանը 2-0 հաշվով հաղթել էր «Սլովանին», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Չորրորդ տուրում «Փյունիկը» հոկտեմբերի 13-ին արտագնա խաղում կրկին կմրցի «Ժալգիրիսի» հետ:

Կոնֆերենցիաների լիգա, երրորդ տուր

H խումբ

«Փյունիկ» (Հայաստան) - «Ժալգիրիս» (Լիտվա)՝ 2-0

Ժունինյո, 43, Յուսուֆ Օտուբանջո, 61

Փյունիկ- Ժալգիրիս-1

Փյունիկ- Ժալգիրիս -2

Փյունիկ- Ժալգիրիս-3

Փյունիկ- Ժալգիրիս-4

Փյունիկ- Ժալգիրիս-5

Փյունիկ- Ժալգիրիս-6

Փյունիկ- Ժալգիրիս-7

Փյունիկ- Ժալգիրիս-8

Փյունիկ- Ժալգիրիս-9

Փյունիկ- Ժալգիրիս-10

Փյունիկ- Ժալգիրիս-11

Փյունիկ- Ժալգիրիս-12

Փյունիկ- Ժալգիրիս-13

Փյունիկ- Ժալգիրիս-14

Փյունիկ- Ժալգիրիս-15

Փյունիկ- Ժալգիրիս-16

Փյունիկ- Ժալգիրիս-17

Փյունիկ- Ժալգիրիս-18

Փյունիկ- Ժալգիրիս-19

Փյունիկ- Ժալգիրիս-20

Փյունիկ- Ժալգիրիս-21

Փյունիկ- Ժալգիրիս-22

Փյունիկ- Ժալգիրիս-23

 

 

 
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ