Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-0 հաշվով հաղթեց Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսին»։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպման ֆոտոշարքը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում աչքի էին ընկել բրազիլացի պաշտպան Ժունինյոն ու նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:
3 խաղից հետո «Փյունիկն» ունի 6 միավոր և հավասարվեց H խմբի առաջատար շվեյցարական «Բազելին», որն այս տուրում ընդունել է Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին»: «Ժալգիրիսը» և «Սլովանն» ունեն 1-ական միավոր:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ տուրում Հայաստանի 15-ակի չեմպիոնը տանը 2-0 հաշվով հաղթել էր «Սլովանին», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Չորրորդ տուրում «Փյունիկը» հոկտեմբերի 13-ին արտագնա խաղում կրկին կմրցի «Ժալգիրիսի» հետ: