Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի լիտվական «Ժալգիրիսի» հետ:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Փյունիկ». Դավիթ Յուրչենկո, Սերգեյ Վակուլենկո, Ալեքսանդր Գոնսալես, Անտոն Բրատկով, Ալեքսանդր Միլկովիչ, Եվգենի Կոչուկ, Ժունինյո, Հովհաննես Հարությունյան, Արտակ Դաշյան, Յուսուֆ Օտուբանջո, Լուկա Յուրիչիչ:
«Ժալգիրիս». Էդվինաս Գերտմոնաս, Ժոել Բոպեսու, Նեմանյա Լյուբիսավլևիչ, Մարիո Պավելիչ, Սաուլյուս Միկոլյունաս, Ֆաբիեն Ուրեգա, Մարկո Միլիչկովիչ, Նիկոլաս Գորոբսով, Օլիվեր Բաֆ, Ռենան Օլիվեյրա, Մատիաս Օյևուսի:
«Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպումը կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ ժամը 20:45-ին:
«Փյունիկի» և «Ժալգիրիսի» հետ H խմբում ընդգրկված են նաև շվեյցարական «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3)։ Երկրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը: Երրորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը պարտվել էր սերբական «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2) և տեղափոխվել Եվրոպա լիգա, որի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հետխաղյա 11-մետրանոցներով 2-3 հաշվով զիջել էր մոլդովական «Շերիֆին» (0-0, 0-0):