VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» օգոստոսի 18-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը:
Պատասխան հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթ անց Քիշնևի «Զիմբրու» ստադիոնում: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին:
Հայտնի է երևանյան թիմի հայտացուցակն առաջին հանդիպման համար, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Դարպասապահներ՝ 1. Դավիդ Յուրչենկո, 16. Վլադ Շահունց, 32. Սերգեյ Միքայելյան, 71. Ստանիսլավ Բուչնև:
Պաշտպաններ՝ 5. Զորան Գայիչ, 6. Ժունինյո, 15. Միխայիլ Կովալենկո, 21. Արթուր Ավագյան, 30. Ալեքսանդր Գոնսալես, 57. Արման Եղիազարյան, 62. Ռոբերտ Դեմիրճյան, 79. Սերգեյ Վակուլենկո, 90. Ալեքսանդր Միլկովիչ, 95. Անտոն Բրատկով։
Կիսապաշտպաններ՝ 9. Արտակ Դաշյան, 11. Հովհաննես Հարությունյան,13. Գևորգ Նաջարյան, 20. Նեմանյա Մլադենովիչ, 26. Ռենսո Սամբրանո, 29. Եվգենի Կոչուկ, 88. Յուրի Գարեգինյան:
Հարձակվողներ՝ 2. Լուկա Յուրիչիչ, 14. Յուսուֆ Օտուբանջո, 70. Ուրոշ Նենադովիչ, 24. Մարյան Ռադեսկի:
«Փյունիկ» - «Շերիֆ» խաղի մրցավարական անձնակազմը.
Մրցավար՝ Ալեխանդրո Էրնանդես (Իսպանիա)
Մրցավարի օգնականներ՝ Խոսե Նարանխո և Դիեգո Սանչես Ռոխո (Իսպանիա)
4-րդ պաշտոնյա՝ Ալեխանդրո Ռուիս (Իսպանիա)
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ Տիրասպոլի «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):
«Փյունիկը» «Շերիֆին» հաղթելու դեպքում կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:


