VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» հուլիսի 26-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ: Հայտնի է երևանյան թիմի հայտացուցակը, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Դարպասապահներ՝ 1. Դավիդ Յուրչենկո, 16. Վլադ Շահունց, 32. Սերգեյ Միքայելյան, 71. Ստանիսլավ Բուչնև:
Պաշտպաններ՝ 3. Բորիս Վարգա, 4. Ալան Աուսի, 5. Զորան Գայիչ, 6. Ժունինյո,15. Միխայիլ Կովալենկո, 21. Արթուր Ավագյան, 30. Ալեքսանդր Գոնսալես, 57. Արման Եղիազարյան, 62. Ռոբերտ Դեմիրճյան։
Կիսապաշտպաններ՝ 8. Անդրե Մենսալաո, 9. Արտակ Դաշյան, 11. Հովհաննես Հարությունյան,13. Գևորգ Նաջարյան, 20. Նեմանյա Մլադենովիչ, 26. Ռենսո Սամբրանո, 29. Եվգենի Կոչուկ, 88. Յուրի Գարեգինյան, 97. Դավիդ Դավիդյան:
Հարձակվողներ՝ 2. Լուկա Յուրիչիչ, 14. Յուսուֆ Օտուբանջո, 70. Ուրոշ Նենադովիչ:
«Դյուդելանժ» - «Փյունիկ» խաղի մրցավարական անձնակազմը.
Մրցավար՝ Խոսե Լուիս Մունուերա (Իսպանիա)
Մրցավարի օգնականներ՝ Ինիգո Պրիետո և Անտոնիո Ռամոն Մարտինես Մորենա (Իսպանիա)
4-րդ պաշտոնյա՝ Մարիո Մելերո Լոպես (Իսպանիա)
Հայաստանի և Լյուքսերմբուրգի չեմպիոնների առաջին հանդիպումն ավարտվել է «Դյուդելանժի» հաղթանակով՝ 1:0:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 26-ին Լյուքսերմբուրգի «Յոս Նոսբաում» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0:0, 2:2, 11-մետրանոցներ՝ 4:3):


