Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-0 հաշվով հաղթեց Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը:
Հայաստանի չեմպիոն կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան կիսապաշտպան Արտակ Դաշյանն ու նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:
Տիգրան Բարսեղյանը հյուրերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ խաղին: Հայ ֆուտբոլիստը 25-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով:
Վիճակագրություն.
- Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 44%-56%
- Հարվածներ դարպասի ուղղությամբ՝ 9-12
- Հարվածներ դարպասին՝ 7-5
- Անկյունայիններ՝ 4-9
- Խաղից դուրս վիճակ՝ 1-1
- Սեյվեր՝ 5-5
- Խախտումներ՝ 13-10
- Դեղին քարտեր՝ 3-2
- Կարմիր քարտեր՝ 0-0
2 տուրից հետո «Փյունիկը» 3 միավորով H խմբի 2-րդ տեղում է, «Սլովանը» 1 միավորով վերջինն է:
«Փյունիկի» և «Սլովանի» հետ H խմբում ընդգրկված են նաև լիտվական «Ժալգիրիսն» ու շվեյցարական «Բազելը»:
3-րդ տուրում «Փյունիկն» ընդունելու է «Ժալգիրիսին», «Սլովանը» հյուրընկալվելու է «Բազելին»:
Խմբային փուլի 1-ին տուրում «Փյունիկը» Շվեյցարիայում 1-3 հաշվով պարտվել էր «Բազելին», իսկ «Սլովանը» 0-0 հաշվով էր ավարտել Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ հանդիպումը:
Կոնֆերենցիաների լիգա, 2-րդ տուր
«Փյունիկ» (Հայաստան) - «Սլովան» (Սլովակիա)՝ 2-0
Արտակ Դաշյան, 35, Յուսուֆ Օտուբանջո, 37