Logo

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է

Հեղինակ
FastNews
15:53 / 16.08.2022• Հայկական ֆուտբոլ
Փյունիկ-Շերիֆ տոմս

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» օգոստոսի 18-ին Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» դեմ։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերն օգոստոսի 16-ից վաճառքում են։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հանրապետականի» տոմսարկղերից։

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը կմեկնարկի ժամը 21։00-ին։ Պատասխան խաղը Քիշնևի «Զիմբրու» ստադիոնում կանցկացվի օգոստոսի 25-ին։

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպման տոմսերի գները

Արևմտյան տրիբունա՝ 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 500 դրամ

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):

«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

Եվրոպա լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղին
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ