Հայտնի են «Երևանի «Փյունիկի» ու «Նոայի» մեկնարկային կազմերը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի վերջին խաղում։
«Փյունիկ». Ստանիսլավ Բուչնև, Արթուր Ավագյան, Միխայիլ Կովալենկո, Բորիս Վարգա, Անդրե Մենսալաո, Ալեքսանդր Միլկովիչ, Ռենցո Սամբրանո, Յուրի Գարեգինյան, Ռոման Կարասյուկ, Ռոբերտ Գեգեդոշ, Մարիան Ռադեսկի։
«Նոա»․ Անատոլի Այվազով, Արման Խաչատրյան, Հայկ Մուսախանյան, Ալեքսանդր Նեստերով, Արթուր Դանիելյան, Վահագն Հայրապետյան, Դրամանե Սալու, Պետրոս Աֆաջանյան, Ադամս Ֆրայդեյ, Ռուբեն Եսայան, Կարեն Նալբանդյան:
Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին ու կցուցադրվի «Վիվառո Արենայի» ուղիղ եթերում։
«Նոան» առաջին հանդիպումը կանցկացնի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ։
«Փյունիկը» 3 խաղից հետո 3 միավորով 8-րդն է։ 4 հանդիպում անցկացրած «Նոան» մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։


