Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Ժալգիրիսի» դեմ խաղի համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:03 / 11.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» հոկտեմբերի 13-ին Վիլնյուսում ուժերը կչափի լիտվական «Ժալգիրիսի» հետ: 

Հայտնի է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հայտացուցակը․

Դարպասապահներ՝ 1. Դավիթ Յուրչենկո, 32. Սերգեյ Միքայելյան, 71. Ստանիսլավ Բուչնև: 

Պաշտպաններ՝ 6. Ժունինյո, 15. Միխայիլ Կովալենկո, 21. Արթուր Ավագյան, 27. Նիկիտա Բարանով, 30. Ալեքսանդր Գոնսալես, 57. Արման Եղիազարյան, 62. Ռոբերտ Դեմիրճյան, 79. Սերգեյ Վակուլենկո, 95. Անտոն Բրատկով։

Կիսապաշտպաններ՝ 9. Արտակ Դաշյան, 10. Ստեֆան Սպիրովսկի, 11. Հովհաննես Հարությունյան,17. Ռոման Կարասյուկ, 23. Արաս Օզբիլիս, 29. Եվգենի Կոչուկ, 88. Յուրի Գարեգինյան:

Հարձակվողներ՝ 2. Լուկա Յուրիչիչ, 14. Յուսուֆ Օտուբանջո, 19. Գրենիկ Պետրոսյան, 77. Դամե Դիոպ, 87. Ալեքսանդր Կարապետյան:

Հիշեցնենք, որ երրորդ տուրում երևանյան ակումբը 2-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել Լիտվայի չեմպիոնի նկատմամբ: 

«Ժալգիրիս» - «Փյունիկ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Փյունիկի» ու «Ժալգիրիսի» հետ H խմբում ընդգրկված են նաև Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, և շվեյցարական «Բազելը»:

3 տուրից հետո «Փյունիկը» 6 միավորով 2-րդ տեղում է, «Ժալգիրիսը» 1 միավորով 4-րդն է: Խմբի առաջատար «Բազելն» ունի 6 միավոր, իսկ «Սլովանը»՝ 4։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ