Երևանի «Փյունիկը» Բելգրադում սկսել է նախապատրաստվել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղին: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնն առաջին մարզումն է անցկացրել Սերբիայում:
Օգոստոսի 2-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նախախաղային մարզում կանցկացնի Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում։
Հայաստանի և Սերբիայի չեմպիոնների առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Պատասխան խաղը նախատեսված է օգոստոսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 21:00-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3), իսկ երկրորդ փուլում հաղթել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1):
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու արդյունքում «Փյունիկն» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Չեմպիոնների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղին














