Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:
Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1: 21-րդ րոպեին հաշիվը բացել է տանտերերի հարձակվող Մոհսին Հասանը, 3 րոպե անց հավասարությունը վերականգնել է երևանյան ակումբի կիսապաշտպան Ժունինյոն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Դյուդելանժի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Վիճակագրություն (1-ին խաղակես).
- Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 45%-55%
- Հարվածներ դարպասի ուղղությամբ՝ 4-7
- Հարվածներ դարպասին՝ 1-4
- Անկյունայիններ՝ 1-4
- Խաղից դուրս վիճակ՝ 0-2
- Սեյվեր՝ 3-0
- Խախտումներ՝ 7-5
- Դեղին քարտեր՝ 1-0
- Կարմիր քարտեր՝ 0-0


