Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի շվեյցարական «Բազելին»։ Խաղը կկայանա նոյեմբերի 3-ին և կմեկնարկի ժամը 21:45-ին։
Հոկտեմբերի 18-ից մեկնարկել է խաղի տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։ Տոմսերի գները հետևյալն են՝ Արևմտյան տրիբունա` 3000 դրամ, Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» 6 միավորով H խմբում երկրորդն է, առաջատարը 7 միավոր վաստակած շվեյցարական «Բազելն» է։ 5 միավորով երրորդ տեղում է Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսը» վերջինն է՝ 4 միավոր: