Logo

Fastex ՀՊԼ. «Փյունիկ» - «Ալաշկերտ» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:18 / 01.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում երևանյան ակումբների պայքարում «Փյունիկը» 5-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ վենեսուելացի հարձակողական ոճի կիսապաշտպան Խոսե Կարաբալոն, մեկական անգամ աչքի ընկան նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը և բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը: «Ալաշկերտի» միակ գոլը խփեց կոլումբիացի հարձակվող Բլադիմիր Դիասը, որը 7 գոլով միանձնյա գլխավորում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 8 խաղից հետո 15 միավորով 4-րդ տեղում է: «Ալաշկերտը» 9 խաղ է անցկացրել ու 18 միավորով 3-րդն է:

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է «Փյունիկ» - «Ալաշկերտ» հանդիպման ֆոտոշարքը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ