Կատալոնական «Բարսելոնայի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Շարջա» տեղափոխվելուն, հայտնում է RAC1-ը։
32-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 7-ին կխզի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ու անվճար կփոխի ակումբը։ Պյանիչը նաև հրաժարվել է կատալոնական ակումբի գումարային փոխհատուցումից։
Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆուտբոլիստն առաջիկա ժամերին բուժզննում կանցնի «Ալ Շարջայի» համար։ Կողմերը վերջնական համաձայնության հասել էին կիրակի։
2021/22 մրցաշրջանում Պյանիչը վարձավճարով խաղացել էր թուրքական «Բեշիքթաշում»։


