Logo

Պույոլ. «Կուբարսին կայացած ֆուտբոլիստ է»

17:28 / 14.12.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը խոսել է ակումբի 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսիի մասին։

«Կուբարսին կայացած ֆուտբոլիստ է և կարողանում է գնդակը լավ վերահսկել։ Այդ տեսանկյունից նա ավելի նման է Ժերար Պիկեին, քան ինձ։ Բացի այդ, նա շատ խելացի է պաշտպանվում և երբեք չի կորցնում կենտրոնացումը։ Բարդ է նման երիտասարդ տարիքում հանգստություն պահպանել։

Կարևոր է, որ Կուբարսին կանոնավոր խաղաժամանակ է ստանում։ Տպավորում է, որ նա առանց սխալների է խաղում։ Հնարավորություն ունեցել եմ շփվել նրա հետ. շատ պրոֆեսիոնալ և լուրջ տղա է»,- Պույոլի խոսքը մեջբերում է Diario Sport-ը։

17-ամյա Կուբարսին «Բլաուգրանայի» համակարգում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, ակումբի հիմնական թիմում 47 խաղում կատարել 2 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա