Իտալական «Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը ճանաչվել է ԱՄՆ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի (USSF) պաշտոնական կայքը:
25-ամյա հարձակվողը տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել էր նաև 2017, 2019 և 2021 թվականներին։ Նախկինում չորս անգամ ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել միայն Լենդոն Դոնովանը:
Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը «Ռոսոներիի» կազմում մասնակցել է 26 խաղի, խփել 7 գոլ և կատարել 6 ասիստ, իսկ ԱՄՆ-ի հավաքականում անցկացրած 64 խաղում աչքի է ընկել 28 գոլով և 17 ասիստով: