Իտալական «Միլանի» նորեկ Կրիստիան Պուլիշիչը պատասխանել է այն հարցին, թե ինչ կփոխեր ֆուտբոլում, եթե մեկ հնարավորություն ունենար: Այդ մասին ամերիկացի կիսապաշտպանը խոսել է «Ֆուլհեմի» պաշտպան Թիմ Ռիմի The American Dream պոդկաստի ժամանակ:
«Պարզապես այնպես արեք, որ յուրաքանչյուր 1 գոլը 7 հաշվեն: Այդպես ավելի շատ մարդիկ կսկսեն ֆուտբոլ դիտել, իսկ գոլն ավելի արժեքավոր կդառնա: Այդ դեպքում խաղերը կավարտվեն, օրինակ, 21:7 հաշվով: Մարդիկ երջանիկ կլինեն, հատկապես՝ ամերիկացիները»,- ասել է Պուլիշիչը:
Հիշեցնենք, որ ամերիկյան ֆուտբոլում թաչդաունի միջոցով կարելի է վաստակել 7 միավոր: