Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» Ա Սերիայի 28-րդ տուրում հյուրընկալվեց «Լեչեին» և գերկամային հաղթանակ տարավ` 3-2:
«Միլանը» մինչև 68-րդ րոպեն պարտվում էր 0-2 հաշվով: Հյուրերից դուբլ գրանցեց ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Քրիստիան Պուլիշիչը, մրցակիցն էլ, 2 գոլ խփելուց բացի, գրանցեց մեկ ինքնագոլ:
Սերժիու Կոնսեյսաուի թիմը 44 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Լեչեն» 25 միավորով 16-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 28-րդ տուր
«Լեչե» - «Միլան»` 2-3 (տեսանյութ)
Նիկոլա Կրստովիչ, 7, 59 - Անտոնիո Գալո, 68 (ինքնագոլ), Քրիստիան Պուլիշիչ, 73 (11մ), 81
Ա Սերիայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):