Logo

Պոստեկոգլուն պատասխանել է իրեն վիրավորած երկրպագուին

10:44 / 27.01.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լեսթերից» կրած պարտությունից (1-2) հետո պատասխանել է իրեն վիրավորած երկրպագուին, հայտնում է Goal-ը։

Ավստրալացի մասնագետը հանդերձարան գնալիս լսել է, թե ինչպես է երկրպագուներից մեկը բացականչում. «Դու մեզ գլորում ես անդունդը»։ 59-ամյա մարզիչը կանգ է առել և լարված պատասխանել երկրպագուին։

«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել և 24 միավորով 15-րդ տեղում է։ Լոնդոնյան ակումբն Անգլիայի առաջնությունում վերջին 7 խաղում միայն 1 միավոր է վաստակել` կրելով 6 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա