Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն խոսել է ֆուտբոլում կապույտ քարտի հավանական կիրառության մասին:
«Գիտե՞ք՝ ինչ տեղի կունենա, երբ թիմերից մեկը հանդիպման ընթացքում դաշտում 10 րոպեով քանակական առավելություն ստանա։
Թիմերից մեկն այդ րոպեներին կանցնի խոր պաշտպանության` սպասելով իր ֆուտբոլիստի վերադարձին։ Մյուս սպորտաձևերն այժմ փորձում են խուսափել նման պատժամիջոցներից, իսկ մենք, չգիտես ինչու, որոշել ենք այլ ճանապարհով գնալ։ Կապույտ քարտը կոչնչացնի ֆուտբոլը»,- ավստրալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Ավելի վաղ The Telegraph-ը հաղորդել էր, որ ֆուտբոլում պատրաստվում են շրջանառության մեջ դնել կապույտ քարտ։ Ֆուտբոլիստները կապույտ քարտ կստանան հեռանկարային գրոհներն ընդհատող տակտիկական խախտումների, նաև հանդիպման մրցավարի որոշումներին անհամաձայնություն արտահայտելու և դրանց վերաբերյալ վիճելու համար:


