Logo

Պոստեկոգլու. «Չէի սպասում հեռացվելուն տիտղոս նվաճելուց հետո»

17:50 / 11.09.2025Ֆուտբոլ
null

«Նոթինգհեմ Ֆորեսթի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն նոր թիմում առաջին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Տոտենհեմից» հեռացվելուն, հայտնում է Sky Sports-ը:

«Սա ֆուտբոլում բնական երևույթ է: Շատ հաճախ դու չես տիրապետում հանգամանքներին:

Տեսե՛ք, թե ինչ աշխատանք է կատարել Նունուն կամ Սթիվ Կուպերը: Նրանք շատ շուտով նորից կլինեն Պրեմիեր լիգայում: Եթե անկեղծ լինեմ, ես չէի սպասում, որ կհեռացվեմ «Տոտենհեմից» տիտղոս նվաճելուց հետո»,- ասել է Պոստեկոգլուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ