Logo

Պոստեկոգլուն 39 օր աշխատելուց հետո հեռացվեց «Նոթինգհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:13 / 18.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգե Պոստեկոգլուն հեռացվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնից նշանակումից 39 օր անց, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Նոթինգհեմ Ֆորեսթ» ֆուտբոլային ակումբը հաստատում է, որ մի շարք հիասթափեցնող արդյունքներից և ելույթներից հետո Անգե Պոստեկոգլուն անմիջապես ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից»,- նշված է ակումբի հայտարարությունում:

Պոստեկոգլուն սեպտեմբերի 9-ին էր գլխավորել անգլիական թիմը։ Դրանից ի վեր՝ թիմը կրել է 6 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի:

Քիչ առաջ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոթինգհեմը» տանը 0-3 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Չելսիին»:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ