Logo

Արգենտինացի մարզիչը գլխավորել է «Պորտուն»

14:45 / 27.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Պորտուի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարտին Անսելմին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

39-ամյա մասնագետն առաջին անգամ է մարզելու եվրոպական ակումբ։ Նա 2024 թ. հունվարից գլխավորում էր մեքիսկական «Կրուզ Ասուլը»։ Անսելմին լուրջ հաջողությունների է հասել էկվադորական «Ինդեպենդյենտե դել Վալյեի» ղեկին, որի հետ երկու անգամ նվաճել է Կոպա Սուդամերիկանայի (Խմբ - Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից հետո Լատինական Ամերիկայում նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարը), մեկական անգամ` ԿՈՆՄԵԲՈԼ-ի Սուպերգավաթի, Էկվադորի գավաթի ու Սուպերգավաթի տիտղոսները։

Արգենտինացի մասնագետը, բացի «Կրուզ Ասուլից» ու «Ինդեպենդյենտե դել Վալյեից», աշխատել է նաև չիլիական «Լա Կալեռա», բրազիլական «Ինտերնասիոնալ», էկվադորական «Ունիվերսիդադ Կատոլիկա» և այլ ակումբներում։

«Պորտուն» Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 19 խաղում 41 միավոր է վաստակել և երրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ